Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման պահնաջներով և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1/փ-311 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանության տալ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող՝ «ԿՐԵԴՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, 07–042–0323-0039 կադաստրային համարի 2031,7 քառ․մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում