Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 06-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2018 թվականի N 06-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 16-ի N 1 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0356-0007 կադաստրային համարի 0,95963 հեկտար մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողամասը փոխադրել գյուղատնտեսական նշանակության՝ վարելահողերի կատեգորիա:
2. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0467-0010 կադաստրային համարի 0,12 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
3. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-370-0029 կադաստրային համարի 0,95670 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
4. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:


Կողմ -11

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner