Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, որոշում եմ.
1.Խաժակ Թումասի Թոմասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին զանգվածի 6-րդ թաղամասի թիվ 16 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 155-րդ թաղամաս, թիվ 15:
2.Խաժակ Թումասի Թոմասյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 155-րդ թաղամաս թիվ 15 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նկուղային հարկով երկհարկանի առանձնատան և ավտոտնակի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Խաժակ Թումասի Թոմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: