Այսօր: Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.12.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 13 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական 13-րդ նիստը:Օրակարգում՝1. Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:4. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն ... Մանրամասն
10.11.23 Տեղական ինքնակառավարման մարմինների օրը
ՀՀ տեղական ինքնակառավարումը հանրային կառավարման համակարգ է, որը համայնքի բնակչությանը վերապահում է տեղական նշանակության հարցերն ինքնուրույն լուծելու, համայնքային ունեցվածքն օգտագործելու և տնօրինելու իրավունք։1996 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ:Անհերքելի ճշմարտություն է, որ ժողովրդավարական ցանկացած պետություն նախ և առաջ ուժեղ է իր կայացած համայնքներով, ինչն իր հերթին ապահովում է երկրի կայուն զարգացումը: Այս համատեքստում անչափ կարևոր է, որ ՏԻՄ-երի կողմից լիարժեք ապահովվի նաև համայնքների համար կարևորագույն որոշումների կայացման և իրականացման հարցում բնակիչների ակտիվ ու անմիջական մասնակցությունը: Տեղական ... Մանրամասն
03.11.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական 12-րդ նիստը:Օրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի N 78-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:2. Փոխադրամիջոցի գույքահարկի նկատմամբ արտոնություն սահմանելու մասին:3. «Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:4. Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
27.10.23 Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ
Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի նորաբաց մանկապարտեզում տոն էր։
Վաղ առավոտից ուրախ ու զվարթ փոքրիկներին Աշունն էր հյուր եկել և իր ոսկեզօծ թիկնոցը փռել տոնականորեն զարդարված մանկապարտեզի հյուրընկալ բակում, ուր թևածում էր մանկան խինդն ու ուրախությունը, զվարթ ծիծաղն ու հնչեղ երաժշտությունը։ 
Տոնահանդեսը մանկապարտեզի այցեքարտն էր`բոլոր փոքրիկների, նրանց շնորհաշատ ծնողների և ողջ աշխատակազմի համատեղ աշխատանքի արդյունքը. այն գեղագիտական հաճույք պատճառեց բոլոր մասնակիցներին։
 
 
12.10.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ն ԵՎ ՌՈՒՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն  առաջարկում է <<ՏԱՔ ՁՄԵՌ>> ծրագիրը, որի նպատակն է  նվազագույն միջոցներով ապահովել տեղահանված արցախահայության ջեռուցման խնդիրը։

Ընկերությունն առաջարկում է գերմանական <<ՌՈՒՖ>> հոսքագծով արտադրված բրիկետներ, որոնք պատրաստված են բացառապես փայտի թեփից, մասնավորապես՝ սոճի, եղևնի, կաղնի, հաճարենի, բոխի, կեչի և այլ նմանատիպ ծառատեսակներից։ Բրիկետները նախատսված են վառարանի, կաթսայի, բուխարու և թոնրի համար։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 094-401708, 091-401708 հեռախոսահամարներին կամ  գրել  n.k.arakelyan@mail.ru էլեկտրոնային հասցեին։

06.10.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով Երևանի պետական համալսարանում ձևավորվել են կամավորական 6 խմբեր տարբեր ուղղություններով (իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստերի հավաքագրում, կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր)։ Տեղեկացնում ենք, որ 2023  հոկտեմբերի 2-ից սկսելու են գործել իրավական և հոգեբանական աջակցություն տրամադրող խմբերը։ Մասնավորապես, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։ Դիմելու համար անհրաժեշտ է ... Մանրամասն
05.10.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական 11-րդ նիստը:Օրակարգում՝1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:2.Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ջրվեժ համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:4.«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 12 հերթական նիստ 10․11․2023
Ավագանու թիվ 11 հերթական նիստ 12․10․2023
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 12․09․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner