Այսօր: Չորեքշաբթի, 7 Հունիսի 2023թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.06.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 8 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի հունիսի 12-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական 8-րդ նիստը:Օրակարգում՝1. Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:2. «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք նվիրելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 39-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:4. Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
01.06.23 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿՆԵՐ
Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ այս ուրախ ու պայծառ տոնի կապակցությամբ:
Հարգելի՛ ծնողներ, թող ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն: Ջրվեժի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի մեծ մասը երեխայակենտրոն են։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ ձեր մանկությունը անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքնները։
Սիրելի՛ փոքրիկներ, անամպ երկինք ու անհոգ մանկություն ենք մաղթում, եղեք առողջ ու երջանիկ, իսկ մանկական անմեղ ժպիտը թող սեր ու բարություն սփռի:
 
 
 
29.05.23 ՄԱՅԻՍԻ 28-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԸ

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը:

Կեցցե՛ համայն հայ ժողովուրդը:

26.05.23 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկագի՛ն շրջանավարտներ. Այսօր Ձեր դպրոցական կյանքի «Վերջին զանգն» է՝ յուրաքանչյուր դպրոցականի սրտի թրթիռով սպասված յուրահատուկ օր, որը մշտապես վառ է մնալու յուրաքանչյուրի հիշողության մեջ՝ անջնջելի հետք թողնելով ձեր հոգիներում:Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց և այստեղ է կառուցվել ձեզ վեր բարձրացնող սանդուղքի հիմքերը։Դուք հասուն կյանք եք ճանապարհվում այնպիսի ժամանակաշրջանում, երբ աշխարհը նոր մարտահրավերներին դիմակայելու ուղիներ որոնելու ամենօրյա փնտրտուքում պայքարում է հանուն խաղաղության և լինելիության։Կյանքի երբեք չընդհատվող երթում դուք այս պահին պետք է կատարեք մասնագիտության ճիշտ ընտրություն ... Մանրամասն
17.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տաղանդների գործակալությունը սույն թվականի մայիսի 22-ին (Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց) և 23-ին (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց) ժամը` 13:30-ին անցկացնելու է տաղանդների փնտրման և հավաքագրման մարզային քասթինգ-մրցույթ: Նախընտրական փուլին կարող են մասնակցել 5-60 տարեկան տարբեր նախասիրություններ ունեցող մարդիկ: Ցանկացողները կարող են հայտերն ուղարկել մինչև սույն թվականի մայիսի 21-ը` talentagencyas@gmail.com էլփոստի հասցեին:            
Միջոցառման կանոնակարգը և հայտի ձևանմուշը կցվում են:    
12.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի մայիսի 15-25-ը «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում կանցկացվի ՀՀ Կոտայքի մարզի տղամարդկանց 2023թ. շախմատի մարզային առաջնությունը:Առաջնության բացումը տեղի կունենա մայիսի 15-ին ժամը` 15:30 -ին:Առաջնության հանդիպումները կմեկնարկեն ժամը ՝ 16:00-ից:Մասնակցության իրավունք ունեն Կոտայքի մարզի բոլոր համայնքների ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները, առաջին և երկրորդ կարգայինները:Առաջնության արդյունքներով 1-ից 4-րդ տեղեր գրաված շախմատիստներին իրավունք է վերապահվում մասնակցելու ՀՀ 2023թ.-ի տղամարդկանց շախմատի առաջնությանը Երևան քաղաքում:Մրցաշարի անցկացման ծախսերի ֆինանսական միջոցները գոյանում են մասնակիցների կողմից արվող 2000-ական դրամ մուտքավճարներով, որը պետք է փոխանցվի ... Մանրամասն
12.05.23 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԽՃՈՒՂԱՅԻՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔ
Մայիսի 28-ին անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շորժա համայնքից՝ ժամը 14:00-ից, 40 կմ):Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը (պայմանագրին կարելի է ծանոթանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջում` https://escs.am/):Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ առաջնություններին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 7 հերթական նիստ 12.05.2023
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ 21.04.2023
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 19․04․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner