Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն.

Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է և մենք հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրված և իրականացված հրեշավոր ոճրագործության մեր անմեղ զոհերին՝ խնկարկելով վերջիններիս հավերժ հիշատակն ու վերհիշելով նրանց տառապանքի ուղին:

Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ արժանանալով սրբերի անթառամ լուսեպսակին։

Արդեն 109 տարի է անցել այն օրերից, երբ անապատներում քամին ոռնալով անթաղ աչքերի հայացքները փակում էր ավազով:

Տասնամյակներ շարունակ մեր ժողովուրդը միայնակ է կրել 20-րդ դարի իր մեծագույն ողբերգության խորը վիշտն ու հետամուտ եղել արդար իր դատի պաշտպանությանը: Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը՝ հոգու կսկիծով, իսկ առաջադեմ մարդկությունը՝ աղաղակող անարդարությունը չհանդուրժող կոչերով, հիշում ու դատապարտում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որ մարդկության կյանքում բացառվեն այդօրինակ ոճիրները։

Հաստատուն ու աննկուն մնանք խաղաղության Ավետարանի հույսին ու հիշատակի այս օրը խունկ և աղոթք մատուցենք վերստին, որ Տերը երկնային հավիտենության երանության մեջ պահի հոգիները Հայոց ցեղասպանության բյուրավոր զոհերի, ովքեր  ողջ են մեզնով, խոսում են և չեն լռելու այնքան ժամանակ, մինչև ինչ մեռած է՝ կենդանանա, ինչ ողջակիզված է՝ ծաղկի…

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner