Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«Երիտասարդական միջավայր»
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Քոչարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/01/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/01/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարզային համայնքներում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար անհրաժեշտ ռեսուրսների ստեղծման նպատակով, ի կատարումն ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բաժնի «52.2 Աջակցություն «երիտասարդական միջավայրի» ձևավորմանը» կետի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2024 թվականին ստեղծել թվով չորս երիտասարդական կենտրոններ: 

      Այդ կապակցությամբ Նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ, որին հետաքրքրված կազմակերպությունները կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/19549: Մրցույթի դրամաշնորհային ընդհանուր ֆոնդը կազմում է 105 288 000 (հարյուր հինգ միլիոն երկու հարյուր ութսունութ հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 (քսանվեց միլիոն երեք հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամ:

 Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել՝

  1. Համայնքապատկան տարածք. այս դեպքում անհրաժեշտ է մրցույթի արդյունքում պայմանագրի շնորհումից հետո երեք ամսվա ընթացքում ներկայացնել առնվազն 10 տարի ժամկետով տարածքի անհատույց տրամադրման մասին համայնքի ավագանու որոշում, իսկ մրցույթին դիմելու փուլում համայնքի ղեկավարի կողմից գրավոր հավաստում այն մասին, որ համայնքային իշխանությունը պատրաստակամ է աջակցել Կազմակերպությանը և մտադիր է առնվազն 10 տարի ժամկետով տրամադրել տարածք անհատույց օգտագործման պայմանով։
  2. Հայտատու կազմակերպության սեփական տարածք, որի պարագայում անհրաժեշտ է հայտի հետ կցել համայնքապետարանի հետ կնքած համագործակցության հուշագիր առնվազն 10 տարի ժամկետով, որում նշված կլինեն համայնքապետարանի և կազմակերպության հստակ գործառույթները, որոնք  երկու կողմերը պարտավորվում են իրականացնել ստեղծվող երիտասարդական կենտրոնի բնականոն և արդյունավետ գործունեությունն ապահովելու համար:

Ստեղծվող երիտասարդական կենտրոնները պետք է ապահովեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը համայնքում բնակվող բոլոր երիտասարդների համար: Ստեղծվող երիտասարդական կենտրոնները իրենց գործունեությունը պետք է ապահովեն սոցիալական ձեռնարկատիրության մոդելի կիրառմամբ, ինչպես նաև պետական տարբեր դրամաշնորհների, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մասնավոր ոլորտի կառույցներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից միջոցների ներգրավման միջոցով։ 

Ստեղծվող երիտասարդական կենտրոնները պետք է գործեն համաձայն կից ներկայացվող ուղեցույցի:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ հունվարի 18-ն է։

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ 12.04.2024
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ 13.03.2024
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ 13.02.2024
Ավագանու թիվ 15 հերթական նիստ 27․12․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner