«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21․06․2014թ․ ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Ջրվեժի համայնքապետարանի շենքում (համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց-76) տեղի կունենա Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի թիվ 60, 66, և 38-րդ փողոցի թիվ 21, 25 հասցեներում բնակելի թաղամասի կառուցման նախագծային աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատնման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ)։ Հեռախոսներ՝ - 010-68-49-29, 060-53-55-53։