Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 533-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 օգոստոսի 2020 թվականի N 533-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 30 և 48-րդ կետերով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 39-Ա որոշումը և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Թաթուլ Արտավազդի Մնացականյանի կողմից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեի հողակտորի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 575,8 քառ.մետր մակերեսով բնակավայրի խառը կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունների՝ թիվ 1 ճաշասենյակի 25,24 քառ.մետր, թիվ 2 ծածկարանի 14,79 քառ.մետր, թիվ 3 ծածկարանի 17,09 քառ.մետր, թիվ 4 ծածկարանի 9,87 քառ.մետր և թիվ 5 պարսպի 10,77 քառ.մետր արտաքին մակերեսներով պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի 1-ին փոկուղու թիվ 2 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 575,8 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի խառը կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 16-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 2/1:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 575,8 քառ.մետր մակերեսով բնակավայրի խառը կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները՝ թիվ 1 ճաշասենյակը՝ 25,24 քառ.մետր, թիվ 2 ծածկարանը՝ 14,79 քառ.մետր, թիվ 3 ծածկարանը՝ 17,09 քառ.մետր, թիվ 4 ծածկարանը՝ 9,87 քառ.մետր և թիվ 5 պարսպը՝ 10,77 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը):

3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին՝ Թաթուլ Արտավազդի Մնացականյանին:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 62

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner